«Օրգանական Հայաստան»

Վերջին տարիներին աշխարհում սկսել է ավելի արագ տարածվել օրգանական գյուղատնտեսությունը, որից անմասն չի մնացել նաեւ Հայաստանը։

«Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ասոցիացիա ՀԿ-ն ստեղծվել է օրգանական սննդամթերքի արտադրությունը, վերամշակումն ու սպառումը, կայուն գյուղատնտեսությունը և էկոլոգիապես մաքուր միջավայրը խթանելու նպատակով։ Ասոցիացիայի տեսլականն է նպաստել մարդկանց առողջությանը և մաքուր միջավայր ստեղծել Հայաստանում։ «Օրգանիկ Արմենիա»-ի անդամներն արտադրում և խթանում են տեղական արտադրության սննդամթերքի սպառումը ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

Ասոցիացիան որդեգրել է աշխատանքային սկզբունքներ և արժեքներ, որոնց պատշաճ ապահովումը նրանց հաջողության գրավականն է։ Այդ արժեքների թվում են ներգրավվածությունը, համագործակցությունը, ֆինանսական և հաղորդակցական գործընթացներում թափանցիկությունը և արդյունավետությունը:

«Organic Armenia»-ն ստեղծվել է Ավստրիական զարգացման գործակալության OASI ծրագրի աջակցությամբ։

Այսպիսով, ասոցիացիայի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի օրգանական հատվածի բարելավումն ու զարգացումն է։

Loading