ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Ի՞ՆՉ Է ԴԱ
Փորձառության համայնքը (COP) ցանցային հաղորդակցության, անդրազգային մակարդակում գիտելիքի փոխանցման և միմյանցից սովորելու մոտեցում է՝ նպատակ ունենալով միավորելու մարդկանց, ովքեր կիսում են իրենց մտահոգությունը կամ կիրքը այն ամենի նկատմամբ, ինչ անում են, և կանոնավոր շփման միջոցով սովորում են, թե ինչպես դա անել ավելի լավ։
Հայեցակարգը ներդրվել է 1990-ականներին հասարակագետներ Ժան Լավի և Էթյեն Վենգերի կողմից:
Այդ ժամանակից ի վեր այն դարձել է գործելակերպերի և փորձի փոխանակման առավել արդյունավետ եղանակներից մեկը հետաքրքրության նույն ոլորտի մարդկանց շրջանում։
COP-ը կարող է զարգանալ բնական ճանապարհով՝ հաշվի առնելով անդամների ընդհանուր հետաքրքրությունը որոշակի տիրույթում կամ ոլորտում, կամ կարող է ստեղծվել նպատակաուղղված կերպով՝ թիրախավորելով որոշակի ոլորտում գիտելիքի ձեռքբերումը:
Փորձառության համայնքի անդամները սովորաբար լինում են կամ պրակտիկ մասնագետներ, կամ փորձագետներ աշխատանքի միևնույն ոլորտում:
Փորձառության համայնքը խրախուսում է տեղեկատվության ազատ հոսքը իր անդամների միջև՝ նպատակ ունենալով փոխանակել գիտելիք, լավ գործելակերպեր; լուծել խնդիրները և ստեղծել փոխշահավետ հնարավորություններ որոշակի ոլորտում: