AGREEN ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Փորձառության համայնքը (COP) որոշակի ոլորտում

ցանցային հաղորդակցության և անդրազգային մակարդակում գիտելիքի փոխանցման առավել արդյունավետ մոտեցումներից մեկն է:

Այդ նպատակով ստեղծվել է AGREEN փորձառության համայնքը (AGREEN COP)՝ Սևծովյան ավազանում կլիմայի նկատմամբ խելացի գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու և աջակցելու համար:

ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Ի՞ՆՉ Է ԴԱ

Փորձառության համայնքը (COP) ցանցային հաղորդակցության, անդրազգային մակարդակում գիտելիքի փոխանցման և միմյանցից սովորելու մոտեցում է՝ նպատակ ունենալով  միավորելու մարդկանց, ովքեր կիսում են իրենց մտահոգությունը կամ կիրքը այն ամենի նկատմամբ, ինչ անում են, և կանոնավոր շփման միջոցով սովորում են, թե ինչպես դա անել ավելի լավ։

Հայեցակարգը ներդրվել է 1990-ականներին հասարակագետներ Ժան Լավի և Էթյեն Վենգերի կողմից:

Այդ ժամանակից ի վեր այն դարձել է գործելակերպերի և փորձի փոխանակման առավել արդյունավետ եղանակներից մեկը հետաքրքրության նույն ոլորտի մարդկանց շրջանում։

COP-ը կարող է զարգանալ բնական ճանապարհով՝ հաշվի առնելով անդամների ընդհանուր հետաքրքրությունը որոշակի տիրույթում կամ ոլորտում, կամ կարող է ստեղծվել նպատակաուղղված կերպով՝ թիրախավորելով որոշակի ոլորտում գիտելիքի ձեռքբերումը:

Փորձառության համայնքի անդամները սովորաբար լինում են կամ պրակտիկ մասնագետներ, կամ փորձագետներ աշխատանքի միևնույն ոլորտում:

Փորձառության համայնքը խրախուսում է տեղեկատվության ազատ հոսքը իր անդամների միջև՝ նպատակ ունենալով փոխանակել գիտելիք, լավ գործելակերպեր; լուծել խնդիրները և ստեղծել փոխշահավետ հնարավորություններ որոշակի ոլորտում:

elderly-person-children-holding-plant-scaled.jpg

AGREEN ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ

AGREEN փորձառության համայնքը Սևծովյան ավազանի տարածաշրջանից մասնագետների խումբ է, ովքեր ունեն հետաքրքրություն և փորձ Սևծովյան ավազանում կլիմայի նկատմամբ խելացի գյուղատնտեսությունը զարգացնելու համար:

 

AGREEN համայնքը ստեղծվել է AGREEN ծրագրի գործընկերների կողմից և այն միավորում է անհատ հետազոտողների, պրակտիկ մասնագետների, ձեռնարկատերերի և արտադրողների, ինչպես նաև նրանց շահերը ներկայացնող ոլորտային կամ բիզնես կազմակերպություններ (օրինակ՝ պալատներ, կոոպերատիվներ, ասոցիացիաներ և այլն):

AGREEN համայնքը ներկայացված է ծրագրի յուրաքանչյուր գործընկեր երկրում՝ ունենալով ազգային մակարդակում կոնտակտային կետեր: Այդպիսի կոնտակտային կետեր ստեղծվել են Բուլղարիայում, Ռումինիայում, Թուրքիայում, Վրաստանում, Հայաստանում և Հունաստանում։ Դրանք պահպանվում են փորձառության համայնքի համակարգողների և համայնքի անդամների կողմից (ծրագրի գործընկերների կողմից նշանակված փորձագետներ, ովքեր ներգրավված են եղել ծրագրի հիմնական արդյունքների մշակման ժամանակ):

AGREEN-ի ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

icon-general-public.png

Ծրագրի արդյունքները մշակող փորձագետների միջև անդրազգային համագործակցության համակարգում,

icon-general-public.png

Կլիմայի նկատմամբ խելացի գյուղատնտեսության խթանում տարածաշրջանային, ազգային և միջազգային մակարդակներում,

icon-general-public.png

Սևծովյան ավազանի երկրներում կլիմայի նկատմամբ խելացի գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների և զարգացման աշխատանքների իրականացում,

icon-general-public.png

Սևծովյան ավազանի երկրների համար կլիմային ուղղված խելացի մշակաբույսերի մոդելների մշակում,

icon-general-public.png

AGREEN ինտերնետ-հարթակի զարգացմանը աջակցություն` Սևծովյան ավազանի երկրներում պահպանող և կայուն գյուղատնտեսությամբ զբաղվող արտադրողների հետ կապի հաստատման և նրանց խրախուսման նպատակով,

icon-general-public.png

«Ձեռներեցությունը հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» թեմայով վերապատրաստման ծրագրի մշակում և հանձնում։

og-objectives.jpg

AGREEN-ի փորձառության համայնք
Կոնտակտային կետեր

Փորձառության համայնքի էթիկայի կանոններ

ԵԿԵՔ ԾԱՆՈԹԱՆԱՆՔ